Ադրբեջանը հայտարարել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին
![]() Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը: Մահացողը 1969 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացուհի է, նա վերջերս է վերադարձած եղել Իրանից, որտեղ բուժման կուրս է անցել: Ադրբեջանում, խրոնիկ հիվանդությունների սրման պատճառով, նա հոսպիտալացվել էր, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր համակարգային կարմիր գայլախտ, գայլախտային նևֆրիտ՝ 4-րդ աստիճանի և վերջին ստադիայի խրոնիկ երիկամային անբավարարություն: Ավելի ուշ հայտնաբերվել էր նաև կորոնավիրուս: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրա ներքին օրգանները հերթով դադարել են գործելուց և նա մահացել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժվելուց հետո 3 ադրբեջանցի է դուրս եկել կորոնավիրուսային կարանտինից: Այժմ այս երկրում կա 11 վարակված, նրանցից 9-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ ՌԴ, մյուսն էլ՝ Գերմանիայի: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
