#COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 124․594 է
![]() Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 80.793 հաստատված դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 124․594-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանից դուրս հայտնաբերվել է 4,627 վարակակիր, իսկ օրվա ընթացքում հաստատվել է 4105 նոր դեպք, վարակը հայտնաբերվել է 113 երկրում (մեկ օրվա ընթացքում ավելացել է Կուբան և Թուրքիան): Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 1130 մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի արդյունքում ապաքինվող մարդկանց թիվը գերազանցել է 68 հազարը, հայտնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: 4,623 մարդ մահացել է COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից։ Կուբան հաստատել է երկրում տարածքում COVID-19 վարակի առաջին երեք դեպքերը, հայտնում է Miami Herald-ը: Լեհաստանում նկատվել է կորոնավիրուսի դեպքերի աճ, ներկա պահին վարակակիր է համարվում 44 մարդ։ |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
