«Դերասանությունը հենց այնպես չի տրվում մարդուն». այսօր Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է
![]() «Մենք այսօր կանգնել և մտածում ենք, ի՞նչ անենք, որ այս դարում էլ հանճարներ ծնվեն…իսկ դրա համար պետք է, որ թատրոնն ապրի ու զարգանա, եկող սերունդներն էլ փայփայեն թատրոնը: Ես չեմ հավատում, որ դարը չի տալու հանճարներ, տալու է: Դրա համար ես ոʹչ թե խնդրում եմ կամ ձեռք եմ մեկնում մեր հարուստներին, այլ ուզում եմ նրանց հասկացնել, որ պետք է օգնել թատրոնին»: Վլադիմիր Մսրյան Այսօր Թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է (1938թ. մարտի 12- Վլադիկավկազ, 2010թ. օգոստոսի 24-Երևան): 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թվականներին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում։ Բազմաթիվ ներկայացումներում հանդես է եկել գլխավոր դերերով. «Համլետ», «Մոռանալ Հերոստրատին», «Աստվածների կանչը», «Քեռի Վանյա», «Խաղամոլը» և այլն: 1972 թվականից նկարահանվել է կինոյում՝ «Վերադարձ», «Պագանինի», «Խնձորի այգին», «Շեկ ինքնաթիռ», «Ամրոց», «Պտտահողմ», «Լռության սիմֆոնիա», «Ձայն բարբառոյ...», «Նիկոլո Պագանինի», «Հատակում» և այլն։ «Նա շատ ինքնատիպ մարդ էր, վառ անհատականություն էր թեʹ բեմում, թեʹ կյանքում: Չափազանց նվիրված էր իր գործին: Նրանից կարելի էր սովորել բեմում աշխատանքին մատների արանքով չնայելու հանգամանքը, իմիջիայլոց որևէ վայրկյան չլինելը…»,- այսպես է հիշում Վլադիմիր Մսրյանին ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը: Վլադիմիր Մսրյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, ՀՀ պետական մրցանակ, «Մովսես Խորենացու մեդալ» պարգևների: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12


