Երևան`   +29 °C
Այսօր`   Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ.

Վլադիմիր Պուտինը՝ մինչև 2036 թվականը կառավարելու հնարավորության մասին

798
Չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ., 10:55
Վլադիմիր Պուտինը՝ մինչև 2036 թվականը կառավարելու հնարավորության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է փոփոխությունը՝ ընտրություններին կրկին մասնակցելու հնարավորության վերաբերյալ, գրում է Gazeta-ն:

Նա անհրաժեշտ է համարել փոփոխությունը համաձայնեցնել նաև Սահմանադրական դատարանի հետ: Պուտինի խոսքով, եթե դատարանը եզրակացություն տա, որ նրա՝ կրկին ընտրվելու հնարավորության մասին որոշումը համապատասխանում է Մայր օրենքին, ապա այդ ժամանակ հնարավոր կլինի նախագահի պաշտոնում իր աշխատանքը շարունակել:
Միևնույն ժամանակ Պուտինը Պետդումայի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում:

Մարտի 10-ին Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել էր Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու օրինագիծը։ Դրանից առաջ ընդունվել էր նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացման վերաբերյալ փոփոխությունը, որը ներկայացրել էր «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան։ Այդ փոփոխությունը թույլ կտա Պուտինին նախագահել մինչև 2036 թվականը։