«Գոլդ համարների համար 1 միլիոն 200 հազար դրամ. ո՞վ է այս անարդյունավետության պատասխանատուն». Մանե Թանդիլյան
![]() «Գոլդ համարների համար 1 միլիոն 200 հազար դրամի գումար եք վճարում, դրանով կարելի է 100 հատ մեքենայի համարանիշ հանել: Ի՞նչ է նշանակում պետական կառավարման համակարգում գոլդ մեքենաների համար 1 միլիոն 200 հազար դրամ վճարել: Ո՞վ է այս անարդյունավետության պատասխանատուն: Համերա՞շխ եք այս երևույթի հետ, թե՞ ոչ: Ի՞նչ եք արել և անում, որ նման բաներ այլևս չկրկնվեն». մարտի 10-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 10-ի նիստում նման հարցադրում արեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Հարցի հասցեատերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն էր: Նա էլ հարցադրմանն ի պատասխան ասաց, թե շատ վատ է վերաբերվում այդ երևույթին: «Կատարվել է սխալ: Կա խիստ հանձնարարական՝ նախարարի կողմից դեռևս 2018թ. մայիսից, որ նմանատիպ ծախսեր ընկերությունները չկատարեն»: Ինչ վերաբերում է արվածի համար պատասխանատվություն կրելուն, ապա ըստ փոխնախարարի, նախարարությունն այդ հարցով հետաքննություն չի կատարել: «Որոշակի պահի հայտարարվել է, որ նմանատիպ ծախսեր չունեն: Եթե այստեղ հանցակազմ կա, կարծում եմ՝ իրավապահ մարմինները կարող են զբաղվել»,- ամփոփեց փոխնախարարը: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
