Կոմիտասի անվան ազգային քառյակը կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ
![]() Կոմիտասի անվան ազգային քառյակն ինքնատիպ համերգով հանդես կգա՝ ներկայացնելով հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ: Համերգը կանցկացվի մարտի 10-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգային ծրագրում ընդգրկված են Ժիրայր Շահրիմանյանի "Ten Microludes for String Quartet", Վաչե Շարաֆյանի "Have Mercy on me, O God" (հայաստանյան պրեմիերա), որի ընթացքում հանդես կգա Young Artists Opera ծրագրի մենակատար, երգիչ Տիգրան Մելքոնյանը, ինչպես նաև Սուրեն Զաքարյանի "In statu nascendi", Լևոն Չաուշյանի "From a Time of Absurdity" (Առաջին կատարում) ստեղծագործությունները: Նշենք, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի կազմում հանդես են գալիս Էդուարդ Թադևոսյանը (1-ին ջութակ), Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ), մշտապես ունկնդրին է ներկայացնում ոչ միայն դասական ու սիրված գործեր, այլև հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների գործեր՝ այդպիսով հանրությանը ներկայացնելով մերօրյա կոմպոզիտորական արվեստը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
