Այսօր ջութակի ամենահայտնի վիրտուոզներից մեկի՝ Վիվալդիի ծննդյան օրն է
![]() Իտալացի կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ, դիրիժոր Անտոնիո Լուչիո Վիվալդին 18-րդ դարի իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչն է։ Նա ջութակի մենանվագ կոնցերտի ժանրի հիմնադիրն է, նպաստել է ջութակի վիրտուոզային տեխնիկայի զարգացմանը։ Նրա երաժշտությունը դինամիկ է և էքսպրեսիվ, աչքի է ընկնում վառ կերպարներով և ցայտուն մեղեդիական զարգացումով: Ինչպես 18-րդ դարի բազմաթիվ կոմպոզիտորների դեպքում, թե՛ նրա երաժշտությունը և թե՛ անունը մոռացվեցին նրա մահվանից հետո: Նա ոչ մի հետաքրքրություն չէր առաջացնում երաժշտագետների մոտ մինչև 19-րդ դար, երբ Վիվալդիի ստեղծագործությունները վերաբացահայտվեցին Յոհան Սեբաստիան Բախի շնորհիվ: Այժմ նրա որոշ գործիքային ստեղծագործություններ և հատկապես նրա 4 կոնցերտները՝ հայտնի որպես «Տարվա եղանակներ», ներառվում են դասական երաժշտության երգացանկի ամենահայտնի ստեղծագործությունների մեջ: Վիվալդին իր նամակներից մեկում նշում է, որ գրել է 94 օպերա, սակայն ներկայումս հայտնի են դրանցից միայն 46-ի անունները, որոնցից միայն 20-ի երաժշտությունն է մասամբ կամ ամբողջությամբ պահպանվել։ Հեղինակել է ավելի քան 100 սոնատ բասսո կոնտինուոյի ուղեկցությամբ տարբեր գործիքների համար, բազմաթիվ աշխարհիկ կանտատներ, սերենադներ, սիմֆոնիաներ, Stabat Mater և այլ եկեղեցական ստեղծագործություններ։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
