«Նա տեսել է երևի արևային մի քաղաք». այսօր Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է
![]() «Ես ջանացել եմ օգտագործել անցած դարերի ճարտարապետական ժառանգությունը։ Ես ձգտել եմ գտնել այնպիսի ձևեր, որոնք համապատասխանեին երկրի կլիմայական պայմաններին ու բնությանը և արտացոլեին նրա ժողովրդական ստեղծագործությունը»: Ալեքսանդր Թամանյան 1878 թվականի մարտի 4-ին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) ծնվել է հայ ճարտարապետ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարտապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը: «Թամանյանը «ճարտարապետական անսպառ հմտությունների, փորձառությունների, խորունկ տեսությունների և անթերի ճաշակի մի ամբողջ աշխարհ է»,- այսպես է բնութագրել հանճարեղ ճարտարապետին Ավետիք Իսահակյանը: 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժինը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով։ Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում, որտեղ էլ նախագծել ու տարբեր քաղաքներում կառուցել է բազմաթիվ շինություններ։ Թամանյանի առաջին գործը Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու (1779, ճարտարապետ՝ Յու. Մ. Ֆելտեն) վերակառուցումն է (1904-1906)։ Թամանյանի անունով Երևանում կոչվել է փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը: Երևանում նրա նախագծով կառուցվել են՝ աստղադիտարանը (1930-1935) անատոմիկումը (1926-1933) անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական ինստիտուտների շենքերը (1927-1932) հանրային գրադարանը (1932-1938) Կառավարության տունը (առաջին հերթը՝ Հողժողկոմատ, 1926-1929, հետագայում՝ Կառավարական տուն, 1932-1941, ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1942, հետմահու) Օպերայի և բալետի թատրոնը (1926-1953, սկզբնական նախագծերում՝ ժողովրդական տան թատրոն)։ 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12




