Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է
![]() …Եվ միայն խաչիդ գամերը, Այս կյանքի տառապանքները, Միայն այդ չի վաճառվում: Մնացածը վաճառվում է…և բոլորն են վաճառվում… Արթուր Մեսչյան Այսօր հայ երգահան, երգիչ և ճարտարապետ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է: ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ»-ի հիմնադիրը ծնվել է 1949-ի մարտի 3-ին՝ Երևանում: 1960-ին Արթուր Մեսչյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Առաքյալներ» խումբը, որը միախառնելով հայ հոգևոր երաժշտությունը ռոքի հետ, մեծ տպավորություն է թողել ունկնդիրների վրա: «Առաքյալների» հաջողությունն էլ ավելի է ամրապնդել «The Insane Asylum» ներկայացումը, որը պատմության մեջ մտել է որպես առաջին հայկական ռոք-օպերա: Իսկ 1984-ից արդեն Մեսչյանը սկսել է իր առանձին երաժշտական ուղղին: Մեսչյանի երաժշտական ստեղծագործությունների մեջ մեծ ազդեցություն է ունենուն նրա՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում աշխատելը: Յոթ տարեկանում ընդունվել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սովորել է դաշնամուր և ջութակ: Մանուկ հասակից սիրել է երաժշտությունն ու նկարչությունը, երգել է տարբեր լեզուներով: Մեսչյանը նախագծել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Կառավարության ընդունելությունների տունը և Մատենադարանի նոր թևը (Մատենադարանի շինարարությունը վերսկսեց 2007-ին): 2011 թ. Մեսչյանը պարգևատրվել էր «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով, իսկ 2012 թ.՝ Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով: 2018-ին Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

