6 թատրոնների դերասանները՝ մեկ ներկայացման մեջ. կկայանա «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան
![]() Առաջատար 6 թատրոնների դերասանները մեկ ներկայացման մեջ. մարտի 3-ին և 4-ին՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Օսվալդ Զագրադնիկի ստեղծագործության: «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ սիրված դերասանները հանդես կգան մայրաքաղաքի երեք թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային: Ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, ռեժիսորի օգնականը՝ Հրաչյա Գյումբալյանը, նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայանի: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորելով նախաձեռնությունը՝ նշել է, որ այս ներկայացումը հարգանքի տուրք և խոնարհումի քայլ է մեր անվանի արտիստներին, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրել են դերասանի մասնագիտությանը և այն վերածել առաքելության, որոնց վաստակը թատերական մշակույթի առաջընթացի մեջ անուրանալի է: Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է ներկայացման ձևաչափը, ընդգծելով, որ ստեղծագործական խմբի, արտիստի, ստեղծագործող մարդու համար ամենավտանգավորը կայուն կենցաղն ու միապաղաղ միջավայրն է, անփոփոխ ստեղծագործական կազմը, կախվածությունը մեկ ռեժիսորից և հեղինակից: «Այս ձևաչափը գալիս է ապացուցելու, որ իսկապես պիտի փոխվեն ստեղծագործական հարաբերությունների ձևաչափերն ու տրամաբանությունը և այս նորությունը միայն օգուտ է բերելու թե՛ դերասաններին, թե՛ հասարակությանը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այն արդյունքը, որը ձևավորվելու է տարբեր թատրոններից հավաքված դերասանների համագործակցության շնորհիվ, ներկայացվելու է ոչ միայն Տիկնիկային թատրոնում, այլև տարբեր բեմահարթակներում: Ա. Խզմալյանի կարծիքով պրեմիերայից հետո պետք է մտածել ներկայացումը մարզեր տանելու մասին: Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքել են գաղափարին. «Փայլուն անսամբլ և շատ ժամանակակից գաղափար. 6 թատրոններից հրաշալի դերասաններ՝ հավաքված մի ներկայացման մեջ: Այսօր, երբ վերանում են ամեն տեսակ, առավել ևս մշակութային սահմաններն աշխարհում, ժամանակն է, որ մենք վերացնենք մեզ մոտ եղած թատերական ասպարեզի ջրբաժաններն ու սահմանները»,- նշել է Ռ. Բաբայանը: Նա հույս է հայտնել, որ այս ներկայացումը կունենա շարունակություն և հետագայում հրաշալի դպրոց կդառնա երիտասարդ դերասանների համար: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
