Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում
![]() Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 1-5-ն Իսրայելում կմասնակցի Wandering Music Stars փառատոնին‚ որի շրջանակներում կանցկացվի նաև սաքսոֆոնահարների և կլարնետահարների միջազգային մրցույթ։ Փառատոնի բացման համերգը կկայանա մարտի 1-ին Երուսաղեմում։ Ելույթ կունենան Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը և կլարնետահար Շիրլեյ Բրիլը։ Համերգը կղեկավարի դրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կունենա չորս համերգ՝ մեկը՝ Երուսաղեմում (մարտի 2-ին) և երեքը՝ Թել Ավիվում (մարտի 3-ին‚ 4-ին և 5-ին)։ Նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը‚ Դանիել Լոզակովիչը‚ թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Դմիտրի Յաբլոնսկին‚ ով նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Փառատոնային համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Հայդնի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախումբը Թել Ավիվում կհնչեցնի նաև անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար։ Նշենք‚ որ այս տարի նշվում է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանը‚ և Իրսայելում մեծ կոմպոզիտորի ստեղծագործության կատարումը հարգանքի տուրք է նրա հիշատակին։ Wandering Music Stars փառատոնի կազմակերպիչներից է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Նվագախումբն Իսրայել է մեկնում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։ ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

