Անելանելի դրություն․ թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում. «Ժողովուրդ»
![]() «Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շների հետ, որոնք կծում են բնակիչներին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ թափառող շների հարցով քաղաքացիները սկսել են անգամ իրենց անհանգստացնել: Տեղեկացանք, որ վերջին օրերին վիճակը վատ է եղել հատկապես Լոռու, Գեղարքունիքի մարզերում: Վանաձորում մարդկանց կծելու, հարձակվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել, անգամ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում: Անկախ բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, իր կարծիքով, թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել: «Քանի որ շների ոչ թե քանակը, այլև որակն է փոխվել. իրենք ավելի ագրեսիվ են դարձել: Կնկատեք՝ չիպավորված շների քանակը քիչ է, որոնք որ ստերջացված են»,– նշեց նա: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
