«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է
![]() «Քաղաքականյությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ, իսկ արվեստը մարդու մեջ մարդուն է արթնացնում»: Վարդան Պետրոսյան Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանն այսօր դառնում է 61 տարեկան: Ծնվել է գիտնականի ընտանիքում՝ 1959թ.։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1988թ. Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։ 1992թ. բնակվում է Փարիզում՝ հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում: «Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի»: 2000թ. հանդես է եկել հեղինակային ներկայացումներով, որոնց մեջ ներառված էր քաղաքական սուր հումոր՝ ամփոփված շոուի մեջ: «Ես ինքս ինձ ճանաչում եմ որպես հզոր ազգի զավակ: Որտե՞ղ է դրսում տեր փնտրող փոքր, բայց հզոր ազգի արժանապատվությունը»,- հարցազրույցներից մեկում ասել է դերասանը՝ նշելով, որ հայ ժողովուրդն արտագաղթում է բարոյական սովի պատճառով: Վարդան Պետրոսյանի ներկայացումներից են՝ «1000 ու մի ելք», «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Կրակի մեջ», «Խոստովանություն թատրոնում», «Ճակատագրի կատակներ», «Սեռասարսափ», «Պարոնայք 50-50» և այլն: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12


