Նրան պիտի ճանաչեն և հիշեն. նկարչի տանը կբացվի Աշոտ Իսակովի ցուցահանդեսը
![]() 1990-ականներին Երևանում նրան շատերն էին ճանաչում։ Երբ 1991-ին Ժուռնալիստի տանը բացվեց նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսը, արձագանքեցին գրեթե բոլոր թերթերը, հանրային ռադիոն: Աշոտ Իսակովը երևանյան մշակութային կյանքի ամենաինքնատիպ ու առեղծվածային դեմքերից էր: Փետրվարի 26-ին նկարչի տանը կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Աշոտի 80-ից ավելի աշխատանքները՝ գեղանկարներ, գրաֆիկական և ջրաներկ գործեր (ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 1-ը): «Ինքնադիմանկար», «Լույսի ուխտավորը», «Փրկության տապան», «Ջինջ լռություն», «Սուրբ Ծնունդ» և այլ աշխատանքների կողքին այցելուները կտեսնեն նաև «Հիսուսի խաչելությունը» անավարտ մնացած աշխատանքը: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

