Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում
![]() Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը երկար դադարից հետո հնչեց Հայաստանում՝ արժանանալով բուռն ու անվերջ ծափահարությունների: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը փետրվարի 21-ին ներկայացրեց բացառիկ համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված երեկոյին Բախի այս հանճարեղ գործը կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ: Ամելունգը, ով առաջին անգամ էր մեր երկրում, խոստովանեց, որ շատ տպավորված էր նվագախմբի և երգչախմբի հետ աշխատանքից: Նա շեշտեց՝ ինքն է ընտրել ստեղծագործությունը անսամբլի հետ, և ցանկացել հենց այս գործը կատարել մեր երկրում: Ի դեպ, գործը երևանյան բեմում հնչեց օրիգինալ լեզվով՝ գերմաներենով: Գերմանացի դիրիժորն առանձնահատուկ շեշտեց, որ հայկական և գերմանական երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են՝ նման արդյունքի հասնելու համար: Նա առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ ելույթի ընթացքում արտիստները ոչ թե կանգնած էին յուրաքանչյուրն իր կոլեկտիվի կողքին, այլ սփռված էին ամբողջ բեմով՝ այդպիսով ստեղծելով յուրատեսակ միասնություն: Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց երկու ժամանոց գործի կատարումը: Մի քանի րոպե տևողությամբ հոտնկայս ու անվերջ ծափահարությունները համերգի հաջողված լինելու ապացույցն էին: Ի դեպ, համերգին ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Հավելենք, որ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Այն ինքնատիպ ելևէջներով ներկայացնում է Հիսուսի չարչարանքները, անդրադարձ է կատարում Աստվածաշնչյան դրվագներին: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

