Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում
464
Շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ., 20:10
![]() Երկու երիտասարդ հայ թավջութակահարներ՝ Արտյոմ Իոանիսյանը և Միքայել Ոսկանյանն Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փայլուն հաղթահարելով մրցութային երկու փուլերը՝ երկուսն էլ հայտնվել են եզրափակչում՝ Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարների հետ: Հայ թավջութակահարներն ըստ արժանվույն են հանդես եկել եզրափակիչ փուլում: Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանը հայտնվել է լավագույն հնգյակում: Առաջին մրցանակի է արժանացել Իտալիայի ներկայացուցիչ Էտորե Պագանոն, երկրորդը՝ Գերմանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Շուպելիուսը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
