Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնականը շահել է Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը
![]() Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնական, բույսերի գենետիկ Աննա Նեբիշը շահել է ԵՄ Հորիզոն 2020 Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը, տեղեկացնոմ է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը: Աննա Նեբիշը խաղողի գենետիկայի հետազոտություններով զբաղվում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում: Այս կրթաթոշակի շնորհիվ Աննա Նեբիշը ժամանակակից մեթոդներով կիրականացնի խաղողի գենետիկայի ուսումնասիրություններ նոր գեներ հայտնաբերելու նպատակով: Նոր բազմակողմանի ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել Իսպանիայի Լոգրոնյո քաղաքի Խաղողի և գինու հետազոտությունների ինստիտուտում: Արդյունքները թույլ կտան ստանալ խաղողի նոր սորտեր ոչ թե քիմիական նյութերի ազդեցությամբ, այլ խաղողի սելեկցիայի և գենետիական ինժեներիայի աշխատանքների շնորհիվ, ինչը նորարարական լուծումներ կառաջարկի խաղողագործության և գինեգործության զարգացման համար: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
