«Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց. տեսնենք՝ երբ է կտրում». Երվանդ Մանարյան
![]() «Աստված տվել է, ապրում ենք, երբ թելը կտրեց՝ կտրեց: Տեսնենք՝ երբ է կտրում: Ինչ-որ պետք է ասվեր, արվել է, պրծել, գնացել»,- ծննդյան տարեդարձի առիթով MAMUL.am-ի թղթակցի հետ իր հարցազրույցներից մեկում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանը: Սիրված դերասանը վերջին տարիներին զբաղվում էր ընթերցանությամբ, ինքպես ինքն էր ասում՝ «մտքովս հազար ու մի բան է անցնում. նոր մտքեր եմ ծրագրում, բայց հիմա ավելի շատ ընթերցանությամբ եմ զբաղվում»: Թե ո՞րն է ժամանակի մեջ ամենակարևորը և ի՞նչն է, որ ուշադրության կենտրոնում պետք է պահել, արվեստագետը մատնանշել էր. «Ժամանակները շատ արագ են անցնում, շատ բան է փոխվում, ամենակարևորը, որ մեծերը, ըստ ժամանակների, կարողանան երեխաների մասին հոգալ, որ լավ սերունդ դաստիարակվի: Սա է կարևորը»: Երվանդ Մանարյանի մտքերից * Մեծ գաղտնիքներ կյանքում չկան: Դու պետք է ժամանակին արած լինես այն, ինչ պետք է անես: Գործը կիսատ թողնելը լավ բան չէ: * Եթե բուն նպատակը զվարճանալն է, դա թատրոն չէ, ուրիշ հարց, որ զվարճությունների միջոցով է մեծ հարցը լուծվում։ Թատրոնում պարտադիր կերպով պետք է ճակատագրեր գործեն, ճակատագրերի բախում պետք է լինի, որը քեզ մտորելու առիթ տա։ * Դերասանի համար դերն ասես զավակ լինի, որովհետև մեծ տվայտանքներով, մեծ դժվարություններով ես ստեղծում կերպարը և շատ զարմանալի չէ այն, որ ծնողին հարցնում են, թե որ երեխային է ավելի շատ սիրում: Բնական է, որ նա չի կարողանում պատասխանել այդ հարցին: Այդպես է, ես էլ չգիտեմ, թե ամենաշատը որ դերս եմ սիրում: * Աստված ինձ այսպիսին է ստեղծել: Գիտեք, այն, ինչ Աստված տալիս է մարդուն, տալիս է ոչ թե անմիջականորեն, այսինքն՝ կանչում է իր մոտ և ասում է.«Սա քեզ, վերցրո՛ւ», այլ՝ շրջապատի միջոցով: Առաջինն ընտանեկան դաստիարակությունն է: Եթե ընտանիքը քեզ դաստիարակել է այնպիսին, որ դու հասարակության անդամ ես և պարտավորություն ունես հասարակությանդ առջև, ուրեմն այդպես է և դու հետևում ես այդ պնդմանը, քանի որ այդպես ես դաստիարակված: * Կարծում եմ, որ լավ գործեր եմ արել, այո կարծում եմ, որ արել եմ և դրանք մնացել են մարդկանց հիշողության մեջ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Էս ուրախ լուսանկարը երկու օրվա մեջ դարձավ պատմություն՝ սկզբից Գերմանը, հետո պապան մեզ լքեցին»: Հիշեցնենք, որ այսօր գիշերը կյանքի 96-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը: |

«Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
133Երեկ, 22:06
Կաթողիկոսն ու «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները
20124.06.2026, 20:18
««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10324.06.2026, 11:54
«Տիգրան Մանսուրյա՛ն, ծեփվել էիր Ավինյանի դոշին, Օրդուբադում Կոմիտասի մշակումները ներկայացվեցին որպես ադրբեջանական». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
16522.06.2026, 13:30
««Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման տեղեկությունն այս պահի դրությամբ չի հաստատվել»․ հայտարարություն
12822.06.2026, 11:54
«Ցուլը ռազմի խորհրդանշաններից մեկն է հնագույն մշակույթներում». Անուշ Հակոբյան
18922.06.2026, 00:42


