Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Բելառուսը գնահատել է Ռուսաստանի պատճառով կրած կորուստները

747
Ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ., 08:50
Բելառուսը գնահատել է Ռուսաստանի պատճառով կրած կորուստները

Ռուսաստանի կողմից իրականացված հարկային մանևրի պատճառով Բելառուսը կորցրել է մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է БЕЛТА գործակալությունը՝ վկայակոչելով երկրի վարչապետ Սերգեյ Ռումասին:

«Բելառուսի համար 2019 թվականին ընդհանուր կորուստները կազմել են մոտ 330 միլիոն դոլար, ներառյալ բյուջեի կորուստները՝ 130 միլիոն դոլար, նավթավերամշակման գործարանների կորուստները կազմել են գրեթե 200 միլիոն դոլար»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կատարում նավթամատակարարման հարցում ստանձնած իր պարտավորությունները: Ըստ նրա, Բելառուսը չորս անգամ ավելի քիչ հումք է ստացել, քան համաձայնեցված էր: