«Դա լինելու է ժողովրդի համար խայտառակ հիասթափության առիթ». Ավետիք Չալաբյան
![]() 168 TV-ի եթերում «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը նշել է, որ թեև 2019 թվականին կար տնտեսական աճի լավ նախադրյալ, և մեքենաների ներկրման արդյունքում բյուջե մուտք եղավ ավելի քան 54 միլիարդ դրամ, սակայն այդ լավ նախադրյալը 2020 թվականից այլևս չի լինի, ուստի, նրա խոսքով, երկարաժամկետ տնտեսական աճ ունենալու համար կառավարությունը պետք է կարողանա գրավիչ պայմաններ ստեղծել ներդրողների համար։ «Ես 2019-ին չեմ տեսել որևէ մեծ ներդրումային ծրագիր, չեմ տեսել որևէ խոշոր ներդրողի, որը գա և գեթ մեկ ներդրում անի։ Սովորաբար խոշոր ներդրողները գալիս և Հայաստանի կառավարության առաջ պահանջներ են դնում, իսկ մեր երկրում տեղի են ունեցել այնպիսի դեպքեր, որոնք մեծացրել են ներդրումային ռիսկը. մասնավորապես՝ Ամուլսարը։ Հիմա կա՛մ Կառավարությունը պետք է ասի, որ Ամուլսարը սար է, և փոխհատուցի ներդրողին, կա՛մ պետք է ասի, որ հանքի շահագործման տնտեսական օգուտներն ավելի մեծ են, քան բնապահպանական վնասները, և պետք է հանքն աշխատի։ Հիմա ուրիշ երկրները նայում են և ասում՝ ինչպես գնանք Հայաստան ներդրում անենք, եթե նրանց վերաբերմունքն այսքան անլուրջ է։ Այս խնդիրներն են, որ բերել են նրան, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները կրկնակի նվազել են՝ 130 միլիոնից դառնալով 60-70 միլիոն դոլար, իսկ դա չնչին թիվ է. մեզ միլիարդներով են ներդրումներ պետք, ոչ թե միլիոններով»,- ասել է Չալաբյանը։ Խոսելով կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության մասին՝ Ավետիք Չալաբյանը նշել է, որ, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, «բենզին»-ի շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ «Ֆլեշ» և «Սիփիէս օյլ» ընկերությունների կշիռը շուկայում ավելի է մեծացել, հետևաբար՝ մենաշնորհների դեմ պայքարի հարցում կա հետընթաց. «Եթե նոր իշխանություն է գալիս, ենթադրելի է, որ պետք է կիրառվեին նոր գործիքներ, որ շուկա մտնեն նոր խաղացողներ, բայց պատկերն այլ է։ Կա՛մ կառավարությունը չի ցանկանում մենաշնորհներով զբաղվել, կա՛մ չգիտի՝ ինչպես զբաղվել։ Երկու դեպքում էլ հարց է առաջանում՝ բա իշխանափոխությունն ինչի՞ համար էր, եթե ասում էին, որ նախկին իշխանությունները հովանավորում էին մենաշնորհները, դրանից շահույթ ունեն, իսկ հիմա ի՞նչ է փոխվել։ Եթե մենաշնորհներից ձևավորվող շահույթը շարունակում է բարձրանալ քաղաքական բուրգով վերև, դա լինելու է ժողովրդի համար խայտառակ հիասթափության առիթ»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
