Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Արևմուտքն աջակցում է «Հյուսիսային հոսք-2»-ին՝ հաշվի չառնելով սահմանված պատժամիջոցները

781
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 14:25
Արևմուտքն աջակցում է «Հյուսիսային հոսք-2»-ին՝ հաշվի չառնելով սահմանված պատժամիջոցները

Կառուցվող ռուսական «Հյուսիսային հոսք-2» գազատարն աջակցություն է ստացել Արևմուտքից՝ չնայած Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներին, գրում է РБК-ն՝ վկայակոչելով MarineTraffic ծառայության տվյալները: Շվեդական MMT SWEDEN ընկերության կողմից վարձակալած նորվեգական նավը ժամանել է Բալթիկ ծով՝ գազատարի հետազոտությունն իրականացնելու համար:

Stril Explorer անվանումը կրող նավն արդեն անցել է խողովակաշարի հիմնական հատվածի երկայնքով և այժմ գտնվում է անավարտ հատվածի հարևանությամբ՝ Դանիայի տարածքային ջրերում: Անցյալ տարվա նոյեմբերին Դանիայի իշխանությունները գազատարի կառուցման թույլտվություն են տվել, սակայն դա արվեց ավելի ուշ, քան մյուս բոլոր երկրները։ Ակնկալվում է, որ Stril Explorer-ը կուսումնասիրի արդեն իսկ կատարված աշխատանքները՝ տեսողական ստուգման միջոցով և գազատարի բոլոր հատվածների գործիքային հսկողության կիրականացնի ինչպես ավարտված, այնպես էլ դեռ անավարտ հատվածներում: