Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունը կտրուկ կրճատում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալները

684
Հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ., 12:35
Կառավարությունը կտրուկ կրճատում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալները

«Առևտրի և ծառայությունների մասին» նախագծով, որն ընդունվեց այսօրվա նիստում, առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից արգելել առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը:

Ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։