Ո՞վ է Ծաղկաձորի ԵՊՀ հանգստյան տան տնօրենը. «Պոնտյակ Աշոտիկը» եղել է Քեթրինի Միհրանի «շեստյորկան». «Ժամանակ»
![]() «Ժամանակ»-ը գրում է. «ԵՊՀ ծաղկաձորյան հանգստյան տան տնօրենը Ամանորին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ փաթեթի շրջանակում անորակ ծառայություններ էր մատուցել հյուրերին։ Հյուրերը ստիպված երկրորդ օրը վերադարձել էին Երևան, որովհետև սնունդն այնքան վատն էր եղել, որ անհնար էր այն ուտել։ ԵՊՀ աշխատակիցների բարձրացրած աղմուկից հետո տնօրենը՝ Աշոտ Ղուլյանը, հերքել էր այդ լուրերը, ինչպես նաև իր՝ քրեական հեղինակություն լինելու փաստը։ Նկատենք, սակայն, որ Աշոտ Ղուլյանը իսկապես քրեական ենթամշակույթի կրող է։ Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «շեստյորկան» է եղել։ Ավելին՝ 2018թ. ապրիլի 21-ին Զեյթուն վարչական շրջանում տեղի ուենցած միջադեպից հետո տևական ժամանակ «փախած» էր։ Այդ միջադեպից հետո, հիշեցնենք, Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորվեց։ ԵՊՀ պանսիոնատի տնօրենը, ով ներկայումս ներկայանում է որպես հաջողակ բիզնեսմեն, հայտնի է «Պոնտյակ Աշոտիկ» մականունով»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
