«Գազի գնի թանկացումն առաջացնելու է սոցիալական դժգոհության ալիք». Նորայր Նորիկյան
![]() Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գազի գնի թանկացումն առաջացնելու է սոցիալական դժգոհության ալիք: Ներկայումս ՀՀ սահմանին 1000 խմ-ի համար սահմանված է 165 դոլար: Գազի գնի թանկացումն իր մեջ պարունակում է և՛ տնտեսական և՛ քաղաքական բաղադրիչ: Հարցի լուծման վերջնական արդյունքը քաղաքական առումով կլինի յուրօրինակ ցուցիչ հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և տեսանելի ապագայում զարգացման դինամիկայի առումով, որից պարզ կդառնա, թե հայ-ռուսական քաղաքական իսթեբլիշմենտը որքան փոխադարձ ըմբռնում ունեն միմյանց նկատմամբ, իսկ տնտեսական առումով՝ ակնհայտ է, որ այն բոլոր դեպքերում բերելու է սոցիալական դժգոհության ալիքի, քանի որ շղթայական ռեակցիայով թանկանալու են նաև այլ ապրանքներ: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն շատ կարևոր նշանակություն, և Հայաստանի իշխանությունները պետք է գտնեն առավել ճկուն մեխանիզմներ՝ գազի գնի հնարավոր թանկացման բացասական հետևանքները չեզոքացնելու կամ կոմպենսացնելու համար»: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
