Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չեմ բացառում, որ գազի գնի թանկացման հայտ կլինի». Գարեգին Բաղրամյան

339
Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 14:40
«Չեմ բացառում, որ գազի գնի թանկացման հայտ կլինի». Գարեգին Բաղրամյան

«Այժմ ընթանում են բանակցություններ և չեմ բացառում, որ գազի գնի թանկացման հայտ կլինի»,-գազի սակագնի մասին հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ արդեն 15 դոլարով գինը բարձրացել է սահմանին և «Գազպրոմ Արմենիան» 15 դոլարի կոմպեսացիան այլևս ի վիճակի չէ փոխհատուցելու. «Այսինքն՝ այս սակագնից շուրջ 30 դոլար ավելի շատ է ծախսվելու և գործող սակագինը չի բավարարում, բայց դա չի նշանակում, որ ունենալու ենք 30 դոլար սակագնի բարձրացում, քանի որ բանակցություններ են ընթանում, որոշ օպտիմալացման շուրջ, որոնք կկրճատեն որոշ ծախսեր։ Բանակցում ենք նաև մինչև 2030թ. գազափոխադրման համակարգի կապիտալ ներդրումների ծրագիրը, որի արժեքը շուրջ 500 միլիոն դոլար է: Այս ամենը կոմպլեքս է բանակցվում և կարծում եմ, որ մինչև ապրիլ բանակցությունները կավարտենք»,-նշեց Բաղրամյանը: