Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ըստ էության, կար խնդրի լուծման հնարավոր մի քանի տարբերակ». Արկադի Խաչատրյան

415
Կիրակի, 19 հունվարի, 2020 թ., 03:15
«Ըստ էության, կար խնդրի լուծման հնարավոր մի քանի տարբերակ». Արկադի Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԶԼՄ-ներով ակտիվորեն շրջանառվում է գազի գնի հնարավոր բարձրացման լուրը:
Ակամայից հիշեցի անցած տարի մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ իմ կողմից բարձրացված հարցը, թե ո՞վ է փակելու Հայաստան մատակարարվող գազի թանկացման հետևանքով առաջացող ֆինանսական ճեղքը:
Ըստ էության, կար խնդրի լուծման հնարավոր մի քանի տարբերակ՝
1) սակագնի բարձրացում (ինչը Վարչապետը բացառել էր);
2) պետության կողմից ճեղքի փակում (պետական պարտքի ձևավորում) (ինչը ևս Վարչապետը բացառել էր);
3) «Գազպրոմ Արմենիա»-յի ծախսերի կրճատում, ներքին ռեսուրսների օգտագործում (ինչը անհասկանալի էր այն առումով, որ եթե նման կրճատումների և ռեզերվների հնարավորություն կար, ինչու՞ մինչ այդ չէր նվազեցվում գազի գինը բնակչության համար) և վերջապես վերջին տարբերակ՝
4) գազի գնի բարձրացման հարցի ընդամենը հետաձգում, քաղաքական քայլ, ինչը երկար տևել բնականաբար չէր կարող:
Հետևությունները թողնում եմ Ձեզ»: