Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Անասնապահները ժամանակ են պահանջում

353
Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 14:40
Անասնապահները ժամանակ են պահանջում

«Մի հատ անասուն ունեմ, ասում են՝ 3 անասուն պտի պարտադիր լինի, որ մեքենան 30 կմ գնա, ո՞նց եմ անելու բա, էլ չեմ ասում, որ սպանդանոցը մի մեքենա ունի, ո՞նց ա հասցնելու ամբողջ օրը սաղին սպասարկի»,- հայտարարեց անասնապահներից մեկը՝ անդրադառնալով ՍԱՏՄ ղեկավարի և սպանդանոցների ներկայացուցիչների ստորագրած հուշագրին:

«Ընդհանուր հեսա կորոշենք մեր հետագա քայլերը, կա՛մ երկուշաբթի ո՛չ կասենք բոյնու մորթին, կամ հարմար պայմաններ առաջարկեն գյուղացուն: Թող յուրաքանչյուր համայնքում լինի բոյնի, ու ժամանակ տան դրա համար: Երկուշաբթի առավոտյան կրկին կհավաքվենք՝ մեր ասածների պատասխանը ստանալու համար»,- հավելեցին նրանք:

Հիշեցնենք՝ երեկվանից անասնապահները բողոքի ցույց են անցկացնում կառավարության շենքի առջև:

Հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։