Գյումրու ավտոմաքսատանը հերթերը կարգավորելու վարչապետի հանձնարարականը չի կատարվում. ահազանգ
![]() MAMUL.am-ն ահազանգեր է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Գյումրու ավտոմաքսատանը մեքենաների մաքսազերծման հերթերը կարգավորելու վարչապետի հանձնարականը չի կատարվում: Բողոքողներից մեկը հայտնեց, որ իր ամուսինը 2-3 օր է, ինչ հերթում է, սակայն այն՝ անգամ շուրջօրյա աշխատելու պարագայում շատ դանդաղ է ընթանում: «Հերթի մեջ են հայտնվում անհերթները՝ ծանոթ-բարեկամ սկզբունքով: Արդյունքում՝ նրանք, ովքեր կարգապահ հերթ են կանգնում, ստիպված են օրերով սպասել: Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետի հանձնարարականը՝ հերթերը կարգավորելու վերաբերյալ, չի կատարվում: Ու մտավախություն ունեմ, որ մինչև դեկտեմբերի 31-ը կարող ենք չհասցնել»,- նկատեց քաղաքացին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ժամանակ ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին հանձնարարել էր ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նույն օրը որոշվել էր նաև, որ մաքսատունը մինչև դեկտեմբերի 31-ը շուրջօրյա է աշխատելու: |

«Իրար կռիլո քսած երկու ավտո կարող են կանգնել, կիլոմետրանոց խցանում ստեղծել». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12510:30
«Տեսահսկող սարքերը պետք է օգտագործենք, որ էս տեսակի խախտումները պատժվեն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9810:24
«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
22109.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
16307.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
18206.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
18729.09.2026, 18:06
