2020թ. ջուրն ու էլեկտրաէներգիան չեն թանկանա
![]() ՀՀ սպառողները ջրի, էլեկտրաէներգիայի համար կշարունակեն վճարել գործող սակագներով: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նրա վկայությամբ՝ էներգետիկ համակարգում առկա խնայողությունները հնարավորություն են տվել, որ ԱԷԿ-ի ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով, վարկի մարումը սակագնում ներառելով հանդերձ, սակագնի բարձրացում տեղի չի ունեցել: Վարկի մարման 21 մլն դոլարի վերադարձ է ներառվել: Նշենք, որ ԱԷԿ-ի ծառայության երկարացման համար վարկի մայր գումարի մարման ժամկետը 2020թ. հունվարից է սկսվելու: Ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա սպառողները կվճարեն գործող 180 դրամով: Հիշեցնենք, որ 2019թ. համար հանձնաժողովը հաստատել էր 191 դրամ սակագին, սակայն սպառողները վճարում էին 180 դրամով, 11 դրամ սուբսիդիան տրամադրում էր կառավարությունը: Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ ՀԾԿՀ նախագահը չխոսեց, ասելիքը նույնն էր՝ մինչև եկող տարվա ապրիլ գազի սակագինը չի բարձրանա: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
