«Ինչո՞ւ ԱԱԾ-ն դիրքորոշում չի հայտնում նախկին երկու պետերի հայտարարությունների վերաբերյալ». Արթուր Սաքունց
![]() «Մենք մինչ օրս չենք տեսել կոռուպցիոն որևէ սխեմայի բացահայտում ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ նախկինում կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված լինելու փաստերի, ապօրինի գործողությունների հետ կապված, որը չի կարող եղած չլինել»,- այսօր «Հեղափոխությունը հասե՞լ է ԱԱԾ, թե՞ շրջանցել է այն» թեմայով քննարկման ժամանակ կարծիք է հայտնել իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ նշված կառույցը փոխանակ խնդիրներով զբաղվելու՝ թիրախավորում է խնդիրները բարձրաձայնողներին: «Մեկ ուրիշ խնդրի մասին եմ ուզում խոսել. ԱԱԾ երկու նախկին պետեր հայտարարում են, որ օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ-ներն ու քաղաքական որոշ ուժեր ազգային անվտանգության սպառնալիք կամ վտանգ են ներկայացնում: ԱԱԾ այսօրվա ծառայությունը բացարձակապես լռության է մատնում այդ հայտարությունները: Ես որպես ՀՀ քաղաքացի, պետք է մտածեմ, որ իրենք համամիտ են, որովհետև որևէ դիրքորոշում չեն ներկայացնում: Բայց եթե համամիտ են, ապա պետք է ակնակալել որևէ գործողություն, որովհետև խոսքը վերաբերում է փաստին, ոչ թե ենթադրյալ, կասկածելի բաներին»,- ասաց Ա. Սաքունցը՝ նշելով, որ եթե ԱԱԾ-ն համաձայն չէ այդ հայտարարությունների հետ, ապա այդ դեպքում էլ պետք է որևէ դիրքորոշում հայտնի, այնինչ երկու դեպքում էլ համապատասխան գործողություններ չեն իրականացվում: Սաքունցի խոսքով՝ նշված կառույցում կամ անգործություն է տիրում կամ համաձայնություն: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
