ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է ռազմական բյուջեն, որով ռուսական գազատարների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն
Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկեց պաշտպանական բյուջեն ընդունելու օգտին, որով պատժամիջոցներ կկիրառի ռուսական «Հյուսիսային հոսք–2» և «Թուրքական հոսք» գազատարի խողովակաշարերի կառուցման դեմ, որոնք ապահովելու էին եվրոպական էներգետիկ անվտանգությունը: Մասնավորապես, փաստաթղթում կառուցվող «Հյուսիսային հոսք–2» նախագիծն անվանվել է «պարտադրանքի և քաղաքական ճնշման գործիք», որը կթուլացնի ԱՄՆ-ի կապերը Գերմանիայի և Եվրոպայի հետ, որպես ամբողջականություն, գրում է Deutsche Welle պարբերականը: Օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում այն նավերի դեմ, որոնք զբաղվում են այդ գազատարների խողովակների տեղադրման աշխատանքներով, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների դեմ, ովքեր ներգրավված են այդ նավերի շահագործման մեջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է ստորագրել հինգ տարվա ժամկետով նախատեսված պատժամիջոցների մասին օրինագիծը, եթե այն անցնի Կոնգրեսով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը կկարողանա կանգնեցնել պատժամիջոցների սահմանումը, եթե ապացուցվի, որ ԱՄՆ-ին հաջողվել է «նվազագույնի հասցնել» Ռուսաստանի քաղաքական նպատակներով գազի խողովակաշարերի օգտագործումը: «Հյուսիսային հոսք–2»-ի արժեքը 11 միլիարդ դոլար է, որով նախատեսվում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել դեպի Գերմանիա: Ռուսաստանը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ ակնկալում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել գազատարի նախագիծը: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48