Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նախագահ Զուրաբիշվիլիի ելույթը Վրաստանում քննադատությունների ալիք է բարձրացրել

1043
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 22:35
Նախագահ Զուրաբիշվիլիի ելույթը Վրաստանում քննադատությունների ալիք է բարձրացրել

Դեկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, խոսելով վրացական մշակույթի անհուն գանձերի պաշտպանության անհրաժեշտության մասին, նշել է, որ Վրաստանը ո՛չ բանակ ունի, ո՛չ զենք, ո՛չ էլ գումար՝ այն ձեռք բերելու համար: Վրաստանի նախագահի ելույթը սուր քննադատությունների ալիք է բարձրացրել, գրում է civil․ge կայքը։
Զուրաբիշվիլիի այս հայտարարությանը հաջորդել են քաղաքական ընդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի քննադատությանը:

Ղարիբաշվիլին նախագահի հայտարարությունը բանակի մասին անվանել է «կտրականապես անընդունելի» և հայտարարել, որ «վրացական բանակն ուժեղ է, և մենք ունենք հերոսական բանակ»:

«Վրաստանի գլխավոր հրամանատարի համար բացարձակապես անընդունելի է նման բովանդակությամբ հայտարարություն անելը: Ես չգիտեմ, թե ինչ նկատի ուներ Վրաստանի նախագահը: Սա, հավանաբար, ավելի շատ բացատրությունների կարիք ունի»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:

Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայան հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանության ուժերն այսօր տարածաշրջանում ամենահզոր և լավ զինվածն են:

Ընդդիմության ներկայացուցիչները դատապարտել են Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը: «Лело» սոցիալական շարժման նախագահը կոչ է արել ներողություն խնդրել Զինված ուժերից, և նախագահի հայտարարությունը անվանել է «հակաիշխանական»:
Դավիթ Սիխարուլիձեն, ով 2008-2009 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, հայտարարել է, որ ցավալի է, որ նախագահը չի հավատում Վրաստանի ամբողջական պետականությանը: