Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ինչի՞ հետ է կապված բենզինի թանկացումը. «Ժամանակ»

311
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ., 10:15
Ինչի՞ հետ է կապված բենզինի թանկացումը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում բենզինի թանկացումը տեղի է ունեցել շուկան վերահսկող երկու խոշոր ընկերությունների՝ CPS-ի և Flash-ի հակամրցակցային համաձայնության արդյունքում: Դեռևս մի քանի օր առաջ CPS ընկերությունը «նորմալ» տեսակի բենզինը վաճառում էր 390 դրամով, իսկ Flash-ի բենզալցակայաններում նույն տեսակի բենզինը 400 դրամ էր:

Ակնհայտ էր, որ այս ընկերությունները գնի շուրջ ինչ-որ տարաձայնություններ ունեին, և երբ համաձայնության եկան, երկուսն էլ միաժամանակ «նորմալ» տեսակի բենզինի գինը սահմանեցին 410 դրամ:

Թանկացան նաև մյուս տեսակի բենզինի և դիզվառելիքի գները: Նկատենք, որ այս ընթացքում նավթի կամ բենզինի միջազգային գների բարձրացում տեղի չի ունեցել»:

Մանրամասները՝ թերթի համարում: