326 միլիոն դրամ՝ Երևանում ամանորյա միջոցառումների համար. ինչո՞ւ է ավելացվել բյուջեն
«Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին: «Երևան-2020»-ի ամանորյա տոնակատարությունները հեքիաթային են լինելու: Այս տարի Ամանորը Երևանում շատ գեղեցիկ և հետաքրքիր է լինելու. հեքիաթային քաղաք, սուրբծննդյան տոնավաճառ, վերգետնյա անցում դեպի գլխավոր տոնածառ, համերգ Հանրապետության հրապարակում: Տոնական միջոցառումները կշարունակվեն վեց օր»,- այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում ասել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Հարցին, թե որքան գումար կծախսվի ամանորյա միջոցառումներն իրականություն դարձնելու համար, փոխքաղաքապետը պատասխանել է. «Նախնական տարբերակով 2019թ. բյուջեով նախատեսված էր 54 միլիոն դրամ, այնուհետև ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում որոշվեց միջոցառումների ծավալը մեծացնել. ընդհանուր բյուջեն կկազմի 326 միլիոն դրամ: Չորս կազմակերպություն է իրականացնելու միջոցառումները, որոնք ավելացված արժեքի հարկով աշխատող կազմակերպություններ են, ինչը նշանակում է, որ այդ գումարից 70 միլիոնը կվերադառնա պետբյուջե: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30