Ներկրված ավտոմեքենաները Գյումրու մաքսատանը թալանվում են․ Կումայրիի ոստիկանությունը չի արձագանքում քաղաքացիների ահազանգերին
![]() Նոյեմբերի 27-ին քաղաքացի Տիգրան Լորսաբյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Գյումրու ավտոմաքսատանը տհաճ անակնկալի է եկել, երբ տեսել է, որ Հայաստան ներմուծված իր ավտոմեքենան մասամբ թալանված է: «Մաքսազերծելուց հետո պարզվեց ավտոս թալանած ա ու լրացուցիչ խփած։ Մաքսայինի տարածք մտնելուց հետո փոխադրող ֆիրման անում է լուսանկարներ, որտեղ երևում է, որ ձախ անվաթևն ու դիմապակիս մինչև Երևան հասնելը նախշել են «դես դեն» տանողները, էդ քիչա, մի հատ էլ մաքսատան տարածքում գողացել են աջ կողային հայելին, աջ անվաթևը, մարտկոցը, անվաթևերի տակի պաշտպանիչ պլասմասերը։ Ավտոյից բան չի մնացել... Փաստերով ապացուցելի է, այստեղ է ամեն ինչ կատարվել՝ Գյումրու մաքսատանը: Մաքսատան սեքյուրիթին «վիզ» չի վերցնում, որ իրենց մեղքն է, որ պետք է պահպանեին, ասում է՝ դիմեք ոստիկանություն։ Ոստիկանություն դիմել եմ, գրանցել են, որ նման դեպք է եղել, բայց ըստ էության ոստիկանությունը ոչ մի բան չի կարող անել, որովհետև մաքսատան տարածքում ոչ մի տեսախցիկ չկա, մարդկանց ելքն ու մուտքը չի վերահսկվում, օրական էլ հազարավոր մարդիկ են մտնում տարածք»,- գրել էր Տիգրանը՝ հավելելով, որ իր մեքենան միակ թալանվածը չէր: MAMUL.am-ի թղթակիցն այսօր զրուցեց քաղաքացու հետ: Նա տեղեկացրեց, որ ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել, բայց առ այսօր պատասխան չի ստացել: Պատճառված վնասի չափը կազմում է մոտ 300 հազար դրամ: «Ոչ մեկ չի զանգել, ոչ մի բան չի ասել... Եթե օրիգինալ մասեր առնեմ, ավելի շատ ա գալիս, քան 300-ը»,- ասաց նա: Տիգրանին զայրացնում է այն, որ գումար էր վճարել մեքենայի պահպանության համար, մինչդեռ որևէ ծառայություն վճարի դիմաց իրեն չեն մատուցել։ «Մաքսազերծման թուղթը որ վերցրել եմ, վճարումների մեջ գրված է՝ ապրանքի պահպանություն, որի համար վճարել եմ: Երբ զանգեցի ՊԵԿ, էս մասով բացատրություն պահանջեցի, չկարողացան պատասխանել, ասացին՝ սպասեք ոստիկանության պատասխանին... Երևի թե ՊԵԿ-ին գրություն թողնեմ, փորձեմ փոխհատուցում պահանջել, իմ կարծիքով՝ նրանց պատասխանատվությունն է՝ աշխատանքային պարտավորությունները չեն կատարել»,- հավելեց Տիգրանը: Դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գյումրու մաքսատան տարածքն այսուհետ կհսկվի տեսախցիկներով: |

Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
26604.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
49702.06.2026, 18:34
«Տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի». Արտյոմ Կարապետյան
20929.05.2026, 16:06
«Երբ երկրումդ չկա կարգապահություն, չպետք է զարմանալ այսպիսի վարորդների վրա»․ Րաֆֆի Ասլանյան (տեսանյութ)
20327.05.2026, 14:42
«Այդ 6 բալը գարաժից մինչև առաջին խաչմերուկ կսպառվի». Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
16127.05.2026, 12:06
«Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց»․ Վահե Գրիգորյան
18727.05.2026, 10:48


