Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.

«Այո՛, այս բյուջեն հեղափոխական է». Նիկոլ Փաշինյան

158
Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ., 17:05
«Այո՛, այս բյուջեն հեղափոխական է». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ամփոփիչ ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

«2020-ի պետական բյուջեն հեղափոխական բյուջե է, և Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում, իսկ 2020-ի հունվարի 1-ից նոր թափ է հավաքելու...: Եթե Հայաստանը մեր տունն է, ժոողովուրդն էլ ընտանիքը, հետևաբար՝ ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»,- ասել է Փաշինյանը։

«2020թ. հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է, եթե մենք այսօր հաշվենք, թե 2018թ. հուլիսի 1-ից ի վեր ՀՀ-ում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել, ահռելի մի թիվ կկազմի, բայց այսօր մեր ընդդիմությունը մեզ տերմինախեղդ է անում, ասում՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, գետինը մտնեք դուք: Եկեք թարգմանեք ձեր ասածը, դուք ի՞նչ եք ասում. դուք ասում եք աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք, կանգնեք ուղիղ դա ասեք, ի՞նչ եք գիտահետազոտական և այլն: Այնպիսի բառեր եք ասում, որ ոչ ոք գլխի չընկնի, ինչ եք ասում, կանգնեք ուղիղ ասեք: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, կանգնեք ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները:

Եվ ընդհանրապես, ամենակարևորը, որ փոխվել է՝ փոխվել է մարդու կյանքի փոփոխության մասին պատկերացումը, փիլիսոփայությունը, գաղափարաբանությունը, որովհետև այն ժամանակ էր, որ երբ այս ամբիոնից մարդուն ասում էին կյանքդ կփոխվի, ասում էին քեզ 4 կգ ավել բրինձ կտանք, որպես ողորմություն և գթասրտություն»,- հավելել է վարչապետը: