Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

«Տեղի է ունենում անթույլատրելի բան». Վահագն Ավագյան

146
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ., 00:35
«Տեղի է ունենում անթույլատրելի բան». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «200.000 դոլարը շատ է, թե՝ քիչ:
2.000 դոլարի հետ համեմատած շատ է: 2.000.000-ի հետ համեմատած քիչ է:

Երբ Նիկոլ Փաշինյանը կեղծիք է անվանում այն լուրը, որ 2.000.000 դոլար է ծախսվել հանրապետության թիվ 1 ամառանոցի վերանորոգման վրա, որ ընդամենը 200.000 դոլար է ծախսվել մենք կարող ենք ուրախանալ և ջղայնանալ կեղծիք տարածողների վրա:

Բայց երբ մտածում ես երկրում աղքատության ինչ սարսափելի տոկոս կա, թե քանի մարդ է դեռ աղետի գոտում դոմիկների մեջ սպասում իր տանը և որ այդ մարդկանց հարկերից 200.000 դոլար ծախսվում է վարչապետի առանձնատան վերանորոգման վրա ակամայից մտածում ես, որ տեղի է ունենում անթույլատրելի բան:

Կներեք որ կենցաղային բաներ եմ գրում, ես կարող եմ հասկանալ լոգարանների վերանորոգումը, բայց ոչ առանձնատան վերանորոգում 200.000 դոլարով»: