Իրաքում 5 մարդ է սպանվել Իրանի հյուպատոսության վրա հարձակման ժամանակ. Shafaq
2027
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 16:40
![]() Իրաքում 5 մարդ է սպանվել Իրանի հյուպատոսության վրա հարձակման ժամանակ, հայտնում է Shafaq գործակալությունը: «Հինգ մարդ սպանվել է ցույցերը ցրելու և Քերբելայում Իրանի հյուպատոսության շենքը գրոհելու ժամանակ, մի քանի մարդ վիրավոր է»,- փոխանցում է գործակալությունը՝ վկայակոչելով բուժհիմնարկների աղբյուրներին: Մարդու իրավունքների հանձնաժողովը հայտնել է, որ ցուցարարները սպանվել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը: Ավելի վաղ РИА Новости գործակալությունը հայտնել էր, որ ցուցարարները հրկիզել են հյուպատոսության դուռը, որից հետո բախումներ են սկսվել դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցների հետ: Հայտնի է նաև, որ ցուցարարներն Իրանի հյուպատոսության շենքի դրոշը փոխարինել են Իրաքի դրոշով: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
