Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Բոլթոնը հրաժարվել է ներկա գտնվել Թրամփի իմպիչմենթի գործընթացի լսումներին

1568
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2019 թ., 08:50
Բոլթոնը հրաժարվել է ներկա գտնվել Թրամփի իմպիչմենթի գործընթացի լսումներին

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը որոշել է անտեսել Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականների կոչը՝ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի լսումների վերաբերյալ: Այս մասին Wall Street Journal-ին հաղորդել է Բոլթոնի փաստաբան Չարլզ Կուպերը:
Ըստ Կուպերի՝ Բոլթոնը հակված չէ համաձայնել դեմոկրատների առաջարկին: Միևնույն ժամանակ, փաստաբանը նշել է, որ նա կարող է իր հաճախորդի անունից ներկա գտնվել Դեմոկրատական կուսակցության օրենսդիրների օրակարգին:
Հայտնի է, որ Բոլթոնը ցուցմունք կտա նոյեմբերի 7-ին՝ ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք դատական նիստին, իսկ Ջոն Այզենբերգը և Մայքլ Էլիսը՝ նոյեմբերի 4-ին: