Բաբկեն Թունյանը՝ հակածխախոտային օրենքի մասին
![]() Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակածխախոտային օրենքի մասին Հարգելի բարեկամներ, թերևս արդեն գիտեք, որ կառավարությունը հավանություն է տվել և Ազգային ժողով է ուղարկել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետեևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծի քննարկման համար գլխադասային է մեր՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ 1. Ինչպես նշեցի, գլխադասայինը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է։ Հարցը հանձնաժողովում քննարկվելու է նոյեմբերի 7-ի նիստում։ ՍԱԿԱՅՆ նախքան մեր նիստը, նոյեմբերի 5-ին տվյալ նախաձեռնությունը քննարկվելու է նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։ Տնտեսագետների համար նույնպես ամենաթանկ բանը առողջությունն է. սրանում կարող եք չկասկածել: 2. Մինչև տնտեսական հանձնաժողովի նիստը ունենալու ենք մի քանի աշխատանքային քննարկումներ, լսելու ենք բոլորի կարծիքը թե՛ անկախ տնտեսագետների, թե կառավարության անդամների, թե՛ այն ոլորտների ներկայացուցիչների, որոնց վրա այս փաթեթը ազդելու է։ 3. Կարծում եմ, կհամաձայնեք, որ 7-րդ գումարման ԱԺ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովը այս 9 ամիսների ընթացքում ապացուցել է, որ այստեղ հարցերը քննարկվում են ամենայն մանրամասնությամբ, կառուցողական մթնոլորտում, և որոշումները լինում են անաչառ, հիմնավոր ու կշռադատված։ Նշված օրինագծի քննարկումը ևս բացառություն չի լինելու։ Համոզված եմ, որ քննարկումները, որքան էլ թեժ լինեն, կանցնեն առողջ, կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և վերջնարդյունքում կկայացնենք ճիշտ որոշում։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և լավ տրամադրություն»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
