Բողոքի ցույցերի հետևանքով Չիլիի նախագահը ցրել է կառավարությունը
1678
Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ., 16:20
![]() Չիլիում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք ծագել էին մետրոյի ուղեվարձի թանկացումից հետո, նախագահ Սեբաստիան Պինյերան նախարարներին հորդորել է հրաժարական ներկայացնել՝ կառավարությունում բարեփոխումներ իրականացնելու համար, հայտնում է DW կայքը: Պետության ղեկավարն այս քայլը բացատրել է «նոր պահանջները բավարարելու» անհրաժեշտությամբ: «Մենք նոր իրականության մեջ ենք»,- ասել է Պինյերան՝ Սանտյագոյի նախագահական պալատում ելույթի ժամանակ: Պինյերան նաև հայտարարել է, որ չեղարկում է պարետային ժամը: Իրավիճակը, սակայն, դեռ չի հանդարտվել: Հիշեցնենք՝ նախորդ ուրբաթ մայրաքաղաք Սանտյագոյում տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Ցուցարարները պահանջել են նախագահից շտապ միջոցներ ձեռնարկել սոցիալական խնդիրները լուծելու համար: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
