Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ջոնսոնի կուսակցությունը կհաղթի ընտրություններում. հարցում

1719
Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ., 23:20
Ջոնսոնի կուսակցությունը կհաղթի ընտրություններում. հարցում

Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը բարձրացրել է իր վարկանիշը 3%-ով և 16% առավելություն ունի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նկատմամբ: Այդ մասին է վկայում Sky News-ի կողմից արված հարցումը, որի արդյունքները հրապարակվել են հոկտեմբերի 27-ին:

Լիբերալ-դեմոկրատները, վերջին հարցման արդյունքում, ստացել են հարցվածների 15%-ի աջակցությունը, իսկ Brexit-ի «կնքահայր» և Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաջը ստացել է 10%-ի ձայնը:
Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խնդրել է խորհրդարանականներին հաստատել ընտրությունների անցկացումը դեկտեմբերի 12-ին: