Սենատորները պահանջում են հետաքննել Թուրքիայի կողմից Սիրիայում ֆոսֆորային ռումբերի կիրառումը
![]() Հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորները պահանջում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյից՝ հետաքննել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային ռումբերի կիրառման դեպքը։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտնել է Foreign Policy Magazine-ը: Դեմոկրատներ՝ Քրիս Վան Հոլենը, Պատրիկ Լեհին, Ռիչարդ Բլումենտալը և հանրապետական Մարշա Բլեքբեռնը նամակ են հղել պետքարտուղարին՝ պահանջելով մինչև նոյեմբերի 1-ը հետաքննել և տալ այս հարցի պատասխանը: Սենատորները պահանջում են պարզել, թե ինչպես սպիտակ ֆոսֆորով զինամթերքը կարող է ձեռք բերվել թուրքական բանակի կողմից, արդյոք դրա օգտագործումը միջազգային իրավունքի խախտո՞ւմ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կարձագանքի ամերիկյան վարչակազմն այս հարցին: Նրանք նաև ցանկանում են իմանալ, արդյոք Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սպիտակ ֆոսֆորի կիրառման որոշումը կայացրե՞լ են ինքնուրույն, թե՞ գործել են երկրի իշխանությունների ցուցումներով: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
