Հոնկոնգի իշխանությունները հետ են կանչել արտահանձնման մասին սկանդալային օրինագիծը
2193
Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ., 15:35
![]() Հոնկոնգի իշխանությունները պաշտոնապես հետ են կանչել արտահանձնման մասին օրինագիծը, որն ամառվա սկզբից դարձել էր զանգվածային բողոքների պատճառ, հայտնել է TASS գործակալությունը՝ հղում անելով տեղի վարչակազմի անվտանգության հարցերով քարտուղար Ջոն Լինին: Այսպիսով, վերջնականապես բավարարվել է հակակառավարական ցույցերի հիմնական հինգ պահանջներից մեկը։ Ցուցարարները նաև պահանջում են բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարների ազատ արձակում ու Հոնկոնգի ընտրական համակարգի ժողովրդավարացում։ Սեպտեմբերի սկզբին Հոնկոնգի բարձրագույն գործադիր պաշտոնյա Քերի Լամը հրապարակայնորեն խոստացել էր օրինագիծը պաշտոնապես հետ կանչել խորհրդարանից: Սակայն անցած շաբաթ դա հնարավոր չէր անել տեխնիկական պատճառներով: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
