Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Մարդկանց կյանքը փոխում են ոչ թե գեղեցիկ թվերը, այլ՝ կյանքի որակի բարձրացումը». Սուրեն Սուրենյանց

289
Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ., 17:05
«Մարդկանց կյանքը փոխում են ոչ թե գեղեցիկ թվերը, այլ՝ կյանքի որակի բարձրացումը». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վիճակագրությունը լուրջ գիտություն է, բայց ցանկացած իշխանավորի ձեռքին այն դառնում է մանիպուլյացիայի գործիք: Սա գրեթե աքսիոմ է: Հեղափոխական իշխանության կրեատիվ ռեսուրսն այնքան մեծ պետք է լիներ, որ նա հրաժարվեր թվերով «կերակրելու» ծեծված մեթոդից: Հեղափոխություն արած ժողովուրդը ավելի պատշաճ վերաբերմունքի է արժանի՝ վիճակագրական «ինտերվենցիային» ենթարկվելու փոխարեն: Մարդկանց կյանքը փոխում են ոչ թե գեղեցիկ թվերը, այլ՝ կյանքի որակի բարձրացումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները»: