Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

«Սպասե՛ք նոր անակնկալների». Անդրեյ Ղուկասյան

169
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 22:05
«Սպասե՛ք նոր անակնկալների». Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էի, անակնկալները շարունակվում են.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2020թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսում է իրականացնել նաև.
Հ34, Մ3-Ստեփանավան-Պրիվոլնոյե-Վրաստանի սահման կմ 5+000-կմ18+000 հատվածի (Ուռուտ համայնքի խաչմերուկից Սվերդլով և Պրիվոլնոյե համայնքների միջով մինչև առաջին սահմանային անցակետ) ճանապարհի հիմնանորոգումը. տարիներով չլուծված ու խիստ արդիական խնդիր նշված համայնքների համար:
Ու սա դեռ ամենը չէ: Սպասե՛ք նոր անակնկալների»: