«Ոչ մի ֆեյք ընկերություն այլևս չի՛ կարող մասնակցել պետգնումներին». ՀՀ վարչապետ
![]() Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլևս ոչ մի ֆեյք ընկերություն չի կարող մասնակցել պետգնումներին: Վարչապետը նշեց, որ նոր ինստիտուտ են ներդնում, որը ենթադրում է գնումների մասնակցելու համար 100% երաշխիքի առկայություն: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հարցրեց. «Կարո՞ղ ենք դնել հունվարի 1-ից»: «Չէ՛, չենք կարող, մի տարի ա քննարկում ենք: Չափանիշները պետք է բարձրացնել»,- ասաց Փաշինյանը: «Գոնե էդ ընկերություններին տեղեկացնենք, ասենք՝ սրանից հետո բոլորդ....»,- արձագանքեց նախարարը: «5 ամիս է՝ տեղեկացնում ենք, ասում ենք՝ պետգնումներին երաշխավորելու համար պետք է բանկային երաշխիք մտցնենք: Եթե էդ ընկերությունները ծանոթ չեն լուրերին, ի՞նչ անենք»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով. «Ոչ մի ֆեյք ընկերություն այլևս չի՛ կարող պետգնումներին մասնակցել, թող գնան, բանկային երաշխիք բերեն... Տասնյակ քրգործեր ունենք պետգնումների հետ կապված, եկեք հասկանանք՝ ո՞վ ա լուրջ, ո՞վ՝ անլուրջ»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
