Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Նախ լավի, հետո վատի մասին». Գարեգին Միսկարյան

117
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ., 06:25
«Նախ լավի, հետո վատի մասին». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ լավի մասին

Վանաձոր-Թումանյան ճանապարհի հիմնանորոգումն ավարտված է, Հայաստանում նման բարձր որակի ասֆալտապատ ճանապարհ գոյություն չունի։ (1 և 2 նկար)

Թումանյան Բագրատաշենը կապիտալ նորոգվում է, ես կասեի նոր ճանապարհներն սարոխքում, բոլոր նեղ տեղերը լայնացնում են, տեսադաշտը մեծացնում, բարձրությունները հնարավորինս իջեցնում, կամուրջները ու ջրատարները փոխարինում։ (3 և 4 նկար)

Հիմա վատի մասին.

Սպիտակ-Ապարան հատվածը նոր ասֆալտ են փռում. նույն անորակ «լատոկներով», տարբեր օրերին փռած ասֆալտի կարերը ցցված։ Հին ասֆալտը քերում են ու ոնց ճանապարհը կար՝ խորդուբորդ (փոսերի մասին չի խոսքը) նույն ձևով էլ վրայից փռում են։

Հիմա մարդ չգիտի ուրախանա՞, թե՞ տխրի»: