Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«ԵԱՏՄ տարածքում փոխադրման և տեղաշարժի կանոնները պետք է լինեն ստանդարտ». Մհեր Գրիգորյան

285
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ., 12:55
«ԵԱՏՄ տարածքում փոխադրման և տեղաշարժի կանոնները պետք է լինեն ստանդարտ». Մհեր Գրիգորյան

«Այդ խնդիրը միայն Հայաստանինը չէ: Խնդիրն այն է, որ միասնական տրանզիտային կարգավորման գաղափարը ներդրված չէ պատշաճորեն, այն, ինչ փորձում է ՀՀ-ն անել: Հենց այդ նպատակով էլ պետք է պարբերաբար քննարկումներ իրականացնել տարբեր հարթակներում և ի վերջո բերել միասնական ստանդարտի՝ ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ և տարիֆներ գաղափարներով». սեպտեմբերի 30-ին «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով համաժողովի ժամանակ

լրագրողների հետ ճեպազրուցում, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան այն հարց-դիտարկմանը, որ Վերին Լարսում բեռնատարներ են կուտակված, իսկ պաշտոնյաները տրանսպորտային հաղորդակցությունից են խոսում:

Մ. Գրիգորյանը նշեց, որ ԵԱՏՄ տարածքում փոխադրման և տեղաշարժի կանոնները պետք է լինեն ստանդարտ:

«Հակառակ դեպքում ԵԱՏՄ-ի արդյունավետությունը հարցականի տակ կլինի: Այսօրվա համաժողովում այդ հարցերը հնչեցին, պատասխաններ էլ հնչեցին, հուսով եմ՝ նաև արդյունքներ կլինեն»,- հայտնեց նա: Նրա վկայությամբ՝ համաժողովում սուր քննարկումներ կլինեն, և առկա խնդիրները խորը դետալիզացված կքննարկվեն: