«Շատ տարօրինակ օրինաչափություն է նկատվում կոռուպցիոն հանցագործությունների կատարման ժամանակ». Արթուր Սաքունց
![]() Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ տարօրինակ օրինաչափություն է նկատվում կոռուպցիոն հանցագործությունների կատարման ժամանակ, բյուջեի և հանրային միջոցները յուրացնելու ժամանակ, կամ որևէ առողջական խնդիրներ չունեին, կամ ոչ մի առողջական խնդիր չէր խոչընդոտում, իսկ երբ գալիս է պատասխանատվություն կրելու ժամանակը, կամ առողջական խնդիրների մի ամբողջ փունջ է ծագում, կամ առողջական խնդիրների մասին են հիշում։ Իհարկե և պետք է պատշաճ, ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել կասկածյալին, մեղադրյալին կամ վկային: Եվ բոլորին ապաքինում եմ մաղթում՝ պատշաճ ու պատրաստ լինելու համար, քննությանը արժանապատիվ մասնակցելու համար։ Իսկ որպես խորհուրդ, արդեն իսկ անցեք բժշկական, հոգեբանական զննություն և ստացեք ցուցումներ, քննչական մարմինների հետ հանդիպելուց առաջ։ Կրկնում եմ, եթե գեթ մեկ դեպք կլինի հոգեբանական, էլ չեմ ասում ֆիզիկական ճնշման կամ բռնության փաստի մասին, ապա ահազանգեք։ Իսկ, կոռումպացված և անպատժելի համակարգի սպասավորներին, ի գիտություն, կոռուպցիոն քաղցի հետևանքով կոռուպցիոն ընկճախտից դուրս գալու այլ ելք չկա, բացի արժեքային և հոգեբանական վերափոխումից»: |

«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4418:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
5418:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
5618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
7217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Անհրաժեշտ է վերացնել խոչընդոտող պայմանները և հստակեցնել շահառուների իրավունքները»․ Հակոբ Հակոբյան
9117:24
